Անվտանգության ապահովման նպատակով ուժեղացվել է Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու սպասարկումը

Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային ու կենտրոնական ստորաբաժանումները Հանրապետության ամբողջ տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն: Այս մասին հայտնել է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը։

Հաշվի առնելով ձյան առատ տեղումները և ըստ այդմ՝ արտակարգ իրավիճակների ռիսկայինությունը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու և անհրաժեշտության դեպքում բնակչությանը համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով՝ նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության:

Անվտանգության ապահովման նպատակով՝ մեկ օպերատիվ խմբով ուժեղացվել է նաև Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու սպասարկումը: