Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը․ շնորհակալ եմ ձեր արձագանքի և ջերմ խոսքերի համար․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրել է․ «Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ,

Շնորհակալ եմ ձեր արձագանքի և ջերմ խոսքերի համար։

Հ.Գ. Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։

Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

«Անհրաժեշտ 33 ստորագրությունից նախնական տվյալներով 39-ն արդեն կա», – հայտնել էր ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ ստորագրողներից մեկն էլ ինքն է և կողմ է գործընթացին։

Թե ինչու է խմբակցությունը նման գործընթաց սկսել, Կոտոլյանը չի մանրամասնել։