Մենք երբեք չենք լքի հայերին. Ֆրանսիայի նախագահը խոստացել է լուծում փնտրել տևական խաղաղության համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ Ֆրանսիան երբեք չի լքի հայերին:

Մակրոնը մասնավորապես նշել է. «Մենք երբեք չենք լքի հայերին: Մենք մշտապես կփնտրենք լուծումներ տևական խաղաղության համար: Հորդորում եմ, որ տոնական այս շրջանը դառնա մարդասիրական առաջընթացի ու հաշտեցման շրջան»: