Նոր ավտոբուսներ՝ Երևանի փողոցներում

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը դուրս է գալիս երթուղի:

Նոր ավտոբուսները սպասարկում են 3, 20, 97 և 99 երթուղին:

Ինչպես քաղաքապետարանից հայտնում են՝ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով։ Մինչև միասնական էլեկտկրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100 դրամանոց մետաղադրամներ։