Մերկասառույց, մառախուղ, տեղումներ դեկտեմբերի 17-ից. եղանակը՝ առաջիկա 5 օրերին

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով, Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: դեկտեմբերի 17-ին, կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ի ուշ երեկոյան սպասվում է անձրև: