Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին Մ-16 /Մ-4/-Ոսկեպար-Նոյեմբերյան-/Մ-6/ ավտոճանապարհի կմ 16+400 կցորդիչով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով փակված ճանապարհի բնականոն երթևեկությունը վերականգնվել է։

Ավելի վաղ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացրել էր, որ Նոյեմբերի 3-ին Մ-16 /Մ-4/-Ոսկեպար-Նոյեմբերյան-/Մ-6/ ավտոճանապարհի կմ 16+400 հատվածում տեղի է ունեցել կցորդիչով տրանսպորտային միջոցի կողաշրջում, ինչի հետևանքով ճանապարհը փակ է: