Ալեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց դահլիճը

«Եկել են դոշ են ծեծում, ո՞վ է ՀՀ տարածքից հող հանձնում, ո՞վ է հանձնում, ո՞վ։ Դուք եք հանձնում։ Որ հանձնեինք, այսքան կռիվ չէր լինի, այսքանի միջով չէինք անցնի»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ ելույթ ունենալով Գլխավոր դատախազի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ։

Սիմոնյանի ելույթի ժամանակ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։

Սիմոնյանը դրան արձագանքեց. «Դե հասկանալի է, Ակնհայտ է, որ ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ»:

«Կտոր-Կտոր փորձում ենք Հայաստանի Հանրապետությունն աշխարհի քարտեզի վրա ամրագրել, որպես անկախ պետություն։ Ասում են՝ ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այո, որովհետև այդ տարածքային ամբողջականությունը մեր տարածքային ամբողջականության հետ է կապված»,- ասաց Սիմոնյանը։
Նա ներողություն խնդրեց  գլխավոր դատախազից, քանի որ իր ելույթը քաղաքական ստացվեց և անդրադարձ չկատարվեց զեկույցին։

«Մի անդրադարձ ունեմ, թե ինչու Վինի Թուխը և իր փուչիկները մինչև հիմա բանտում չեն, բայց վստահ եմ, որ դա էլ է ժամանակի հարց»,- ասաց նա։