Պուտինն առցանց հանդիպում կանցկացնի ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ

ԱՊՀ անդամ երկրների անվտանգության գործակալությունների ղեկավարները կայցելեն Մոսկվա հանդիպմանը մասնակցելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 13-ին նրանց հետ առցանց հանդիպում կանցկացնի:

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի բացի, հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և  Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները: