Իրանը հայտարարել է, որ փաստաթղթեր ունի, որոնք հաստատում են ահաբեկչական խմբավորումների տեղափոխումն Ադրբեջան

Իրանը հայտարարել է, որ ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են ահաբեկչական խմբավորումների տեղափոխումն Ադրբեջան, փոխանցում է IPF-ը։

«Իրանը նույնիսկ ստացել է աուդիոֆայլեր, և դրանք պահվում է հետախուզության վերահսկողության ներքո»,-ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն։

«Մենք ադրբեջանական կողմին ասել ենք, որ դա անընդունելի է, և նրանց բարձրաստիճան պաշտոնյաները խոստացան աջակցել մեր մտահոգություններին»,-ասել է նա։

«Ադրբեջանի Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ ջերմ են, բարի և բազմակողմանի, և երկու կողմերի պաշտոնյաների այցերը շարունակվում են»,-պարզաբանել է նա։

«Տարածաշրջանում կան երրորդ խմբեր, որոնք չեն ցանկանում, որ Իրանն ու Ադրբեջանը ունենան բարեկամական հարաբերություններ: Ըստ այդմ, նրանք հրապարակում են կեղծ լուրեր և փորձում ազդել երկու երկրների մարդկանց տրամադրությունների  վրա»,-հավելել է նա։

«Կովկասում իրադարձությունների ընթացքում մենք շեշտեցինք, որ հարևան երկրների իրավունքները պետք է վերականգնվեն։ Համապատասխանաբար, մենք ողջունեցինք Ադրբեջանի իրավունքների վերականգնումը: Մինչդեռ մենք կարծում էինք, որ պատերազմը դա հասկանալու լավագույն միջոցը չէ, և մենք շեշտեցինք դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ Իրանն ու Ռուսաստանը օգնեցին առաջ մղել դիվանագիտական ​​բանակցությունները պատերազմող երկրների միջև՝ նկատի ունենալով 2020-ի 44-օրյա պատերազմը: