Հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց․ Արշակ Կարապետյան (տեսանյութ)

Պլանավորում ենք ունենալ որակով սպառազինություն, նոր սպառազինություն, հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց, դա մեր քաղաքականությունն է․ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: Նա այս պահին ՌԴ-ում է։

«Ավելի լավ է ունենանք քիչ, բաց որակով զենք, և հստակ իմանանք, որ այդ սպառազինությունը գործելու է»,-ասել է նա։

Երկրորդ խնդիրը, պաշտպանության նախարարի խոսքով, սեփական զենքի արտադրություն հիմնելն է։

«Այստեղ նույնպես ունենք աջակցություն՝ համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով, և արագ դա անելու ենք, նորից եմ կրկնում, մենք որպես ազգ պետք է կարողանանք արտադրել սեփական զենք»,-ասել է նա։

Արշակ Կարապետյանն ընդգծել է՝ պետք է թույլ չտալ, որ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների մեջ լինեն միջնորդներ։

«Կարծում եմ, որ այս երեք պայմանները պահպանելու դեպքում մենք անպայման ստանալու ենք նոր արդիականացված բանակ և 21-րդ դարին համահունչ բանակ, կարողանալու ենք դիմակայել մեր հանդեպ առկա վտանգներին»,-ասել է նա։