Եթե մեր բանակում որևէ զինվոր կամ սպա «AstraZeneca»-ի ներարկումից հետո, Աստված մի արասցե, մահանա, ապա…

Վտանգավոր «AstraZeneca»-ով պատվաստումներն արդեն սկսվել են

 

Եթե մեր բանակում որևէ զինվոր կամ սպա բրիտանա-շվեդական «AstraZeneca» պատվաստանյութի ներարկումից հետո ունենա թրոմբի առաջացման հետ կապված առողջական որևէ խնդիր կամ, Աստված մի արասցե, գրանցվի մահվան որևէ դեպք, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող, դավաճան Նիկոլի կամոք այդ պաշտոնին հայտնված այն ջահել աղջիկը` Անահիտ Ավանեսյանը, պատասխա՞ն է տալու… Նրա գլխավորած «ՀՀ առողջապահության նախարարություն» կոչված մարմինը պատասխա՞ն է տալու…

Դավաճանի իշխանության օրոք դժվար թե… Որովհետև պարզ է, թե ովքեր են լինելու փորձաքննություն իրականացնողները, պարզ է նաև, որ համապատասխան իրավապահ մարմիններում իշխում են իրենց հոգին Սատանային 30 արծաթով ծախած քաղաքական պոռնիկները, բայց երբ ներկայիս իշխանության հարցերը կլուծվեն, անգամ այդպիսի մեկ դեպքի համար նրանք ստիպված կլինեն պատասխան տալ, և այն էլ` ի՜նչ խստությամբ… Սա թող ի գիտություն ընդունեն:

«Պարացելսուս» ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանը մարտի 31-ին ահազանգեց, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ նախատեսված «AstraZeneca» պատվաստանյութը կիրառում են զորամասերում: Հիշյալ կազմակերպության նախագահի այս ահազանգին և, ընդհանրապես, նրա հրապարակած տեղեկություններին առաջիկայում թերևս հանգամանորեն կանդրադառնանք, իսկ այժմ ընդամենն արձանագրենք հետևյալը.

Տեսնելով, որ աշխարհում մահվան եթե ոչ հարյուրավոր, ապա առնվազն տասնյակ դեպքերի պատճառ հանդիսացած, հաստատապես վտանգավոր ու ցածր արդյունավետություն ունեցող «AstraZeneca»-ով պատվաստվելուց այդ մասին արդեն իրազեկ քաղաքացիական անձինք` շատուշատ ուսուցիչներ, նույնիսկ բուժաշխատողներ, ռիսկի այլ խմբերում գտնվողներ, պարզապես հրաժարվում են ու հրաժարվելու են, դավաճանի իշխանությունը կազմակերպել է զինվորական ծառայության, այսինքն` հրամանատարությունից որոշակի կախման  մեջ գտնվողների պատվաստումն այդ վտանգավոր պատվաստանյութով, հավանաբար, կամավոր-պարտադիր սկզբունքով:

Որպեսզի ընթերցողները ներկայիս իշխանության բարոյական նկարագրի մասին առավել ամբողջական պատկերացում կազմեն, նշենք, որ մինչ զինծառայողների պատվաստումը, նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի մայրը` Դեղագիտական ասոցիացիայի նախագահ և «Արմֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն Մարգարիտա Վարդանյանը,, «Իրավունք» թերթին հասած տեղեկությունների համաձայն, «պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով:

Տեղեկացնելով «Սպուտնիկ V»-ով նախարարի մոր պատվաստման մասին, «Իրավունքը» գրել է .

«Այս ամենն ուշագրավ է այն առումով, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութն 90% պաշտպանություն ունի եւ համարվում է լրիվ անվտանգ, համենայնդեպս մինչ օրս ոչ մի դեպք չի գրանցվել վատ արդյունքով: Մինչդեռ ի տարբերություն առողջապահության նախարարի մայրիկի, ՀՀ քաղաքացիների վրա այսօր, այսպես ասած, «սաղացնում են» բրիտանական ծագմամբ «Աստրազենեկա» պատվաստանյութը, որն ընդամենը 75% տոկոս պաշտպանություն ունի, էլ չասենք վտանգների մասին՝ եվրոպական երկրներում տասնյակ մահեր են գրանցվել, ինչպես նաեւ եղել են դեպքեր, որ տրոմբ է առաջացրել եւ այլ խնդիրներ: Օրինակ, Նորվեգիայում մահացել է «Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստված բժիշկը»:

Եվս մեկ մեջբերում նույն հրապարակումից.

«Ըստ էության, ստացվում է, որ մեր հայրենի առողջապահության նախարարությունը բոլորովին մտահոգ չէ իր քաղաքացու կյանքի եւ անվտանգության համար, մինչդեռ իրենց հարազատների վրա նման «փորձարկումներ» չեն կատարում: Հիշեցնենք, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութ Հայաստան չի մտել, միայն կիրառվում է «Աստրազենեկան»: Բայց, արի ու տես, որ վերին օղակներում, փաստորեն, իրենց հարազատների համար գաղտագողի կիրառում են «Սպուտնիկ V»-ն: Դեռեւս նախորդ տարի նոյեմբերին ՌԴ-ի առողջապահության նախարար ՄԻԽԱՅԻԼ ՄՈՒՐԱՇԿՈՅԻ կողմից Հայաստանին, որպես նվիրատվություն, տրվել էին կորոնավիրուսային հիվանդության  դեմ «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Եվ այդ ժամանակ առաջինը պատվաստվել էր առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմը՝ արդեն նախկին նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ գլխավորությամբ: Եվ ուրեմն՝ բոլոր պաշտոնյաները պատվաստվում են «Սպուտնիկ V»-ով, իսկ շարքային քաղաքացուն դեմ են տալիս «Աստրազենեկան», որովհետեւ հավանաբար այն ավելի էժան է կամ, պարզապես, վերեւներում ատում են սեփական ժողովրդին»:

Խնդիրը, կարծում ենք, «Спутник V»-ից «AstraZeneca»-ի էժան լինելը չէ, մանավա՛նդ, որ գնային տարբերությունը մեծ չէ. դեռ նույնիսկ 2021թ. փետրվարի 25-ի դրությամբ «Спутник V»-ի երկու դեղաչափի (պատվաստումը կատարվում է որոշակի ընդմիջումով 2 դեղաչափի ներարկմամբ) բացթողման գինը ՌԴ բոլոր արտադրողների համար նախկինում կիրառվող 1942 ռուբլուց նվազել և, առանց նշված արժեքին հավելվող հարկի, սահմանվել էր ընդամենը 866 ռուբլի , ինչն այդ օրվա փոխարժեքով  կազմում էր 6201 դրամ (866 X 7.16 դրամ), իսկ այսօրվա փոխարժեքով`  6036 դրամ (866 X 6.97):

ՀՀ առողջապահության նախարարության կողմից «AstraZeneca»-ի երկու դեղաչափի (այն նույնպես 2 դեղաչափով է կիրառվում) պաշտոնապես հայտարարված արժեքը 8 ԱՄՆ դոլարն է (4299 դրամ): Հետևաբար, ինչպես նշեցինք, խնդիրը «Спутник V»-ից «AstraZeneca»-ի էժան լինելը չէ, ինչպես համոզվեցիք, տարբերությունը մեծ չէ, համենայն դեպս, եթե նույնիսկ է, ապա առաջնորդվելով անվտանգության և արդյունավետության առաջնահերթություններով, իշխանությունները պարտավոր էին նախապատվությունը տալ ու պետք է տային «AstraZeneca»-ից անվտանգ «Спутник V»-ին, որի արդյունավետությունը, ի դեպ, 90%-ից էլ բարձր է, իսկ «AstraZeneca»-ի արդյունավետության 75%-ն էլ դեռ վիճելի է, կասկածելի…

Խնդիրը բոլորովին այլ է. կամ ներկայիս իշխանությունները Մեծ Բրիտանիայի, աշխարհի գլոբալիստական ուժերի կամակատարը լինելով, նրանց պահանջն են կատարել` ի շահ «AstraZeneca»-ի արտադրողի և ի բավարարումն նշված ուժերի ծրագրերի, կամ, այսպես ասած, «կոմպլիմենտար» քաղաքականություն վարելով, ինքնակամ հաճոյացել են նրանց ու նշված վտանգավոր պատվաստանյութի կիրառման հարցում հիմա պապից ավելի կաթոլիկ են, կամ էլ, ինչպես «Իրավունք»-ի հոդվածագիրն է նշել, «պարզապես, վերեւներում ատում են սեփական ժողովրդին»:

ՀՀ առողջապահության նախարարությունը մարտի 28-ին տեղեկացրեց, որ «Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի՝ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ»: Սա, ինչպես նշել ենք մեր «Դավաճան Նիկոլի իշխանությունն անտեսելով COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի հետ կապված վտանգները…» հրապարակման մեջ, դեռ նույնիսկ ամբողջը չէ, մոտ 90 000 մարդու համար նախատեսված է ներկրել, ընդհանուր առմամբ, շուրջ 180 000 դեղաչափ:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողն այսօր կառավարությունում լրագրողներին ասել է, որ անցած գիշեր Երևան է ներկրվել «Спутник V»-ի առաջին խմբաքանակը` 15 000 դեղաչափ, և հավելել, որ երկու դեղաչափի արժեքը կազմում է 19 ԱՄՆ դոլար (10 210 դրամ): Ինչո՞ւ, ինչպե՞ս… Սրա համար առողջապահության նախարարությունը դեռ պետք է բացատրություն տա` ամենայն մանրամասնությամբ ու հիմնավորումներով:

Հավելենք, որ «AstraZeneca»-ի վտանգավորության ու ցածր արդյունավետության խնդրին անդրադարձել ենք նաև մեր «Դավաճանի իշխանությունը համառորեն չի հրաժարվում «AstraZeneca»-ի վտանգավոր պատվաստանյութից»  և «Դավաճանի իշխանությունը համառորեն չի հրաժարվում «AstraZeneca»-ի վտանգավոր պատվաստանյութից. 2»  հրապարակումներով:

Հ.Գ. բոլոր նրանց, հատկապես, բանակում գտնվողներին, ում, իրենց ցանկությամբ, համոզելով կամ ցանկությունը հաշվի չառնելով, կպատվաստեն` ասելով, թե «Спутник V»-ով են պատվաստում, խնդրում կամ առաջարկում ենք պատվաստումից առաջ ուշադիր ուսումնասիրել պատվաստանյութի սրվակը, համոզվել, թե այն արդյո՞ք «Спутник V»-ն է, թե վտանգավոր «AstraZeneca»-ը…

 

Արթուր Հովհաննիսյան