Դավաճանի իշխանությունը համառորեն չի հրաժարվում «AstraZeneca»-ի վտանգավոր պատվաստանյութից. 2

Ի՞նչ է սա, եթե ոչ թշնամություն ՀՀ բնակչության նկատմամբ

 

Սկիզբը` այստեղ

Օրերս հայտնի դարձավ նաև, որ շատ լեհեր վախենում են կորոնավիրուսի դեմ բրիտանա- շվեդական «AstraZeneca» ընկերության և Օքսֆորդի համալսարանի մասնագետների ստեղծած պատվաստանյութով պատվաստվելուց: Ընդգծենք, որ այդ վախը բոլորովին էլ անհիմն չէ: Վտանգավոր պատվաստանյութով պատվաստվելուց Լեհաստանի բնակչության մեծամասնության վախենալու մասին հայտարարել է նույնիսկ Լեհաստանի կառավարությունը: վարչապետի գրասենյակի ղեկավար, պատվաստումների հարցերով կառավարության հանձնակատար Միխալ Դվորչիկը:

«Վերջին օրերին «AstraZeneca»-ի պատվաստանյութով պատվաստվելու համար գրանցվողների թիվը մի քանի տասնյակ տոկոսով նվազել է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Լեհաստանի վարչապետի գրասենյակի ղեկավար, պատվաստումների հարցերով կառավարության հանձնակատար Միխալ Դվորչիկը և հայտարարել, որ աճում է նաև այն մարդկանց թիվը, որոնք չեն ներկայանում պատվաստման:

«Մենք ունենք պատվաստանյութի մի քանի հարյուր հազար չափաբաժին, որոնք չեն օգտագործվել, քանի որ պացիենտները չեն ներկայացել»,- տեղեկացրել է Դվորչիկը:

Լեհաստանի վարչապետի գրասենյակի ղեկավարը հայտնել է նաև, որ լեհերի 70 տոկոսը հրաժարվում է «AstraZeneca»-ի պատվաստանյութով պատվաստվելուց: Ըստ վերջին տվյալների, Լեհաստանում, որի բնակչությունը կազմում է մոտ 38 մլն մարդ, ավելի քան 3,2 միլիոնը պատվաստվել է 1-ին, իսկ շուրջ 1,8 մլն-ը՝ երկրորդ չափաքանակով:

«Շաբաթ օրը (մարտի 20-ին.- Ա. Հ.) պատվաստման մի շարք կետերում հրաժարվողների թիվը կազմել է 70 տոկոս»,- ասել է Դվորչիկը:

Մոտ 10 օր առաջ Նիդերլանդները, BBC-ի տեղեկացմամբ, ժամանակավորապես դադարեցրել է «AstraZeneca»-ի պատվաստանյութի օգտագործումը` հնարավոր կողմնակի ազդեցությունների հետ կապված մտավախությունների պատճառով:

Ավելի վաղ Իռլանդիայի Հանրապետությունը նույնպես նման որոշում է կայացրել` Նորվեգիայում մեծահասակներին պատվաստանյութի ներարկումից հետո նրանց մոտ թրոմբոէմբոլիզմի զարգացման, այսինքն` պատվաստվածների արյան մեջ թրոմբների առաջացման վերաբերյալ հաղորդագրություններից հետո: Բացի վերոնշյալ դեպքերից, մարտի 14-ին Նորվեգիայում երեք բուժաշխատողներ «AstraZeneca»-պատվաստվելուց հետո արյան թրոմբներով ընդունվել են հիվանդանոց: Ինչպես պարզաբանել է երկրի դեղերի գործակալությունը, նույն պատվաստանյութով պատվաստումից հետո մի շարք երիտասարդների մոտ նույնպես արձանագրվել է նմանաբնույթ խնդիր:

Իսպանիան և Գերմանիան նույնպես, որպես նախազգուշական միջոց, դադարեցրել են «AstraZeneca»-ի օգտագործումը: Նրանց օրինակին հետևել են Իտալիան և Ֆրանսիան: Մարտի 12-ին Իտալիան նույն պատվաստանյութով պատվաստումից հետո մի քանի հոգու մահվան դեպքերից հետո հետաքննություն է սկսել:

Ֆրանսիան շուրջ 10 օր առաջ ժամանակավորապես դադարեցրել է «AstraZeneca»-ի պատվաստանյութի կիրառումը երկրի ողջ տարածքում։ Այս մասին մարտի 15-ին Իսպանիայի վարչապետի հետ Ֆրանսիայի Մոնտոբան քաղաքում համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը։

Պատվաստումների դադարեցման պատճառը դարձյալ նույնն է` պատվաստվածներից ոմանց մոտ ծագած առողջական խնդիրները, մասնավորապես, թրոմբների առաջացումն արյան մեջ, դրանցով թոքերի խցանումը, ինչը տեղի է ունենում նաև նոր կորոնավիրուսով հիվանդության ծանր դեպքերի ժամանակ:

Այսպիսով Ֆրանսիան Դանիայից, Նորվեգիայից, Գերմանիայից, Իսլանդիայից, Իռլանդիայից, Նիդեռլանդներից և Իտալիայից հետո դարձավ եվրոպական 8-րդ պետությունը, որը դադարեցրել է «AstraZeneca»-ի պատվաստանյութի կիրառումը։ Վերոնշյալ պատվաստանյութի օգտագործումը դադարեցրել են նաև Եվրամիության երկրներից Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Կիպրոսը, Սլովենիան, Բուլղարիան, Պորտուգալիան, Ռումինիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան:

Մի քանի այլ երկրներ նույնպես հայտարարել են, որ չեն հաստատի «AstraZeneca»-ի պատվաստանյութի օգտագործումը (Վենեսուելա) կամ հետաձգելու են պատվաստումների մեկնարկը (Գվինեա-Բիսաու):

Սլովակիայում «AstraZeneca»-ի պատվաստանյութով պատվաստումից հետո մահացել է 38-ամյա մի ուսուցիչ, պատվաստումից հետո մահվան դեպքերի մասին հաղորդումներ են ստացվել նաև Նիդեռլանդներից, Ավստրիայից, Էստոնիայից: Նույն պատվաստանյութով պատվաստումից հետո թրոմբով կենսական նշանակության արյան անոթների խցանման, թոքային էմբոլիայի ու, որպես հետևանք, մահվան դեպքերի ավելի քան 30 հաղորդում է ստացվել աշխարհում, համենայն դեպս, մեզ այդքանն է հայտնի, թեև իրականում դրանք կարող են ավելին լինել, ի վերջո, նկատի ունենանք նաև, որ բոլոր դեպքերը չէ, որ ունենում են ողբերգական ավարտ:

Շահագրգիռ «AstraZeneca» ընկերությունը, ինչպես նաև Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ընդամենը մի քանի օր տևած «հետազոտությունից» հետո, իհարկե, փորձեցին ու փորձում են մարդկանց և երկրներին համոզել, հանգստացնել, որ վերոնշյալ պատվաստանյութի օգտագործման հետ կապված որևէ վտանգ չկա, կամ էլ օգուտը գերազանցում է ռիսկերին: Կարելի էր զարմանալ, եթե նրանք այդպես չվարվեին…

Եվրոպական որոշ երկրներ, ինչպես նաև Թաիլանդը, որն ավելի վաղ նույնպես ժամանակավորապես դադարեցրել էր «AstraZeneca»-ի օգտագործումը, արդեն հայտարարել են իրենց այդ որոշումը վերանայելու մասին, ինչը թերևս կարելի է բացատրել հենց այն հանգամանքով, որ այդ պետություններն իրականում անկախ չեն և ենթարկվում են ուժեղների (Մեծ Բրիտանիայի ու նրա եղբոր` ԱՄՆ-ի) ստվերային պահանջին:

Վերոնշյալ պատվաստանյութը վտանգավորությունից բացի, ունի նաև խնդիրներ` կապված արդյունավետության հետ, որը, տարբեր գնահատականներով, կազմում է 62-70 տոկոս և 20-25 տոկոսով զիջում է այլ պատվաստանյութերի արդյունավետությանը: Օրերս հայտնի դարձավ, որ Ուկրաինայի գլխավոր սանիտարական բժիշկ Վիկտոր Լյաշկոն «AstraZeneca»-ի պատվաստանյութով պատվաստվելուց հետո 13-րդ օրը հիվանդացել է COVID-19-ով:

Ավելին. Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը նույնպես հրաժարվել է «AstraZeneca»-ի պատվաստանյութի օգտագործումից և Աֆրիկյան միության երկրներին վաճառել ավելի վաղ ձեռքբերած պատվաստանյութի 1 միլիոն դեղաչափ, քանի որ այն խիստ անարդյունավետ է ՀԱՀ-ում առկա կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամի (501Y.V2) դեմ:

Չնայած վերոնշյալին, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը մարտի 18-ին տեղեկացրել է, որ «AstraZeneca»-ի պատվաստանյութի ձեռք բերման շուրջ բանակցությունները շարունակվում են:

Դե հիմա պատկերացրեք, որ մոտ 90 000 մարդու համար նախատեսված շուրջ 180 000 դեղաչափը (մեկ դեղաչափի արժեքը 4 ԱՄՆ դոլար է) արդեն ձեռք է բերված, բայց շատուշատ բժիշկներ, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ, տարեցներ, ուսուցիչներ, դասախոսներ, դատավորներ, հանրային տրանսպորտի վարորդներ և ռիսկի խմբերին պատկանող այլ անձինք վտանգավորության կամ անբավարար արդյունավետության պատճառով հրաժարվում են դրանով պատվաստվելուց: Պարզ չէ՞, թե ինչ է լինելու…

Կատարված հսկայական ծախսերը (նաև` պատվաստանյութի տեղափոխման, պահպանման) ջուրն են լցվելու: Ավելին. չնայած խոսք է գնում նաև Հայաստանում համավարակի արդեն 3-րդ ալիքի և առաջիկայում COVID-19-ով հիվանդացության հնարավոր առավել մեծ թվերի մասին, մարդիկ մնալու են չպատվաստված, քանի որ «AstraZeneca»-ի պատվաստանյութի համեմատ անվտանգ և առավել արդյունավետ ռուսական «Спутник V»-ի շատ փոքր քանակություն է մինչև այժմ բերվել Հայաստան (դա էլ կարծես ձևի կամ նրա համար, որ ՌԴ-ն չնեղանա իր ռազմավարական դաշնակցից), իսկ մեծ կամ համապատասխան չափաքանակների ձեռքբերման վերաբերյալ ոչ մի պայմանավորվածություն չկա:

 

Արթուր Հովհաննիսյան