Դավաճանի իշխանությունը համառորեն չի հրաժարվում «AstraZeneca»-ի վտանգավոր պատվաստանյութից

Ի՞նչ է սա, եթե ոչ թշնամություն ՀՀ բնակչության նկատմամբ

 

Հայաստանում մոտ 90 000 մարդու, ինչպես տեղեկացրել էինք մեր դեռ ս. թ. փետրվարի 17-ի «Կտրուկ հակազդեք, եթե ձեզ խաբելով ասեն, թե պատվաստումը պարտադիր է, պետք է պատվաստվեք» հրապարակմամբ , պատրաստվում են COVID-19-ի դեմ պատվաստել բրիտանա-շվեդական «AstraZeneca» ընկերության` անվտանգության առումով առնվազն կասկածելի ու ցածր արդյունավետության պատվաստանյութով:

Այն ժամանակ պատվաստանյութի ցածր արդյունավետությունը փաստ էր, իսկ անվտանգությունը` առնվազն կասկածելի: Սակայն հետագայում, անցած ավելի քան 1 ամսվա ընթացքում տվյալ պատվաստանյութով զանգվածային պատվաստումներից հետո աշխարհում արձանագրվեցին մահվան բազմաթիվ դեպքեր, մի շարք, այդ թվում նաև եվրոպական զարգացած պետություններ հրաժարվեցին «AstraZeneca»-ի պատվաստանյութից, մասնագետներ, տարբեր երկրների ղեկավարներ, այլ պաշտոնյաներ ահազանգ հնչեցրեցին…

Թվում է, թե վերոնշյալ փաստերը պետք է լիովին բավարար լինեին, որպեսզի ՀՀ առողջապահության նախարարությունը, նախարարի պաշտոնը զբաղեցնողը, ինչպես նաև «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովը» հրաժարվեին «AstraZeneca»-ի պատվաստանյութի ձեռքբերումից ու դրանով բնակչության պատվաստման ծրագրի իրականացումից: Բայց ո՜չ…

Մինչ հիշյալ հանձնաժողովի և ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողի դիրքորոշումներին անդրադառնալը, ներկայացնենք «AstraZeneca»-ի պատվաստանյութով պատվաստումից հետո աշխարհում արձանագրված դեպքերի, այդ թվում նաև ողբերգական դեպքերի սոսկ մի մասը, ինչպես նաև տվյալ պատվաստանյութից տարբեր երկրների հրաժարվելու օրինակներ:

Մոտ 2 շաբաթ առաջ կորոնավիրուսի դեմ «AstraZeneca»-ի պատվաստանյութով պատվաստվելուց հետո հոսպիտալացվել է Ավստրալիայի առողջապահության նախարար Գրեգ Հանթը: Քանի որ ասում են, թե նրա վիճակը կապված չէ պատվաստման հետ, այս մի դեպքը դեռ մի կողմ թողնենք, բայց միաժամանակ չմոռանանք, որ Ավստրալիան թեև դե յուրե ինքնիշխան պետություն է, սակայն իրականում ԱՄՆ-ի ու նրա եղբոր` Մեծ Բրիտանիայի կիսագաղութն է, և Ավստրալիայում իշխանությունները սովորաբար անում և հայտարարում են այն, ինչ ցանկանում են վերոնշյալ պետությունները:

Մոտավորապես նույն ժամանակ կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի կլինիկական փորձարկումները դադարեցվել են բրիտանացի մասնակիցներից մեկի վրա հնարավոր անցանկալի ազդեցության պատճառով: Ըստ ընկերության մամուլի քարտուղարի, փորձարկումների կասեցումը նման դեպքերում անհրաժեշտ է: Անցանկալի կողմնակի ազդեցության ճշգրիտ բնույթն անհայտ է: Դրանից 1-2 օր հետո Դանիայի իշխանությունները թրոմբի առաջացման վտանգի պատճառով դադարեցրել են «AstraZeneca»-ի պատվաստանյութի օգտագործումը: Դանիայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իրենք պետք է հաշվի առնեն նաև հնարավոր լուրջ կողմնակի ազդեցությունների մասին տեղեկությունները:

Մարտի 19-ին հայտնի դարձավ, որ Թբիլիսիում, Առաջին համալսարանական կլինիկայում նույն օրը մահացել է կորոնավիրուսի դեմ «AstraZeneca»-ի պատվաստանյութով պատվաստվումից հետո կոմայի մեջ հայտնված ու վերակենդանացման բաժանմունքում գտնվող 27-ամյա բուժքույր Մեգի Բաքրաձեն:

Բուժքրոջ մոտ COVID-19-ի դեմ պատվաստումից հետո առաջին լուրջ բարդությունը գրանցվել էր մարտի 18-ին, Ախալցխա քաղաքի «Իմեդի» կլինիկայում: Պատվաստանյութի ներարկումից շուրջ կես ժամ հետո բուժքրոջ մոտ ենթադրաբար անաֆիլակտիկ ցնցում էր զարգացել, իսկ գիշերն արդեն նրան ռեանիմոբիլով տեղափոխել էին Թբիլիսի: Կիրառված բուժումը դրական արդյունքներ չէր տվել: Մեգի Բաքրաձեն ծայրահեղ ծանր վիճակում է եղել, բժիշկները մի քանի անգամ ստիպված են եղել նույնիսկ վերականգնել սրտի աշխատանքը:

Վրաստանի առողջապահության նախարարության որոշմամբ, չնայած Ախալցխայում արձանագրված դեպքին, վերոնշյալ պատվաստանյութը կշարունակի օգտագործվել բժշկական անձնակազմին կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար: Սա բնավ զարմանալի չէ, քանի որ Վրաստանը, առավել քան Ավստրալիան, Արևմուտքի վասալ պետություններից մեկն է, և Վրաստանի իշխանություններն, այսպես կոչված, կարգավորող մարմնի` Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) եզրակացություններն ընդունում են նույնքան ճշմարիտ և անառարկելի, որքան Վրաստանի հավատացյալները կարող են ընդունել Աստծո խոսքը:

Հաջորդ օրը` մարտի 20-ին, Դանիայում հայտնել են կորոնավիրուսի դեմ նույն պատվաստանյութով պատվաստումից հետո պաշտոնյայի մահվան մասին: «Extra Bladet» թերթի տեղեկացմամբ, «AstraZeneca»-ի պատվաստանյութով պատվաստվումից հետո հիվանդանոց ընդունված Դանիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի երկու աշխատակիցներից մեկը մահացել է: Մինչ այդ նրանց մոտ ծանր ախտանիշներ են զարգացել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դանիայում 60-ամյա մի կին պատվաստումից 14 օր անց մահացել է: Դանիան դադարեցրել է վերոնշյալ պատվաստանյութով պատվաստումները, դրանք չի վերսկսել նույնիսկ Դեղամիջոցների եվրոպական գործակալության այն հայտարարությունից հետո, որ պատվաստանյութն անվտանգ է:

 

Արթուր Հովհաննիսյան

Շարունակելի