Հանքավանում ՔՊ քաղաքական ժողովը քննարկել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Հունիսի 22-ին Հանքավանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովը:
Օրակարգում են եղել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և մարզերում ու Երևանում Կուսակցության մարմինների աշխատանքները:
Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վարչության անդամ Գնել Սանոսյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։