Դավաճան Նիկոլի իշխանությունն անտեսելով COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի հետ կապված վտանգները…
Առողջապահության նախարարությունը փորձում է իրեն ապահովագրել հնարավոր պատասխանատվությունից
Դավաճան Նիկոլի իշխանությունն անտեսելով COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի հետ կապված վտանգները (մի շարք պետություններում ներարկումից հետո մահվան բազմաթիվ դեպքեր և այլն), ինչպես նաև պատվաստանյութի ցածր արդյունավետությունը , օրերս Հայաստան է ներկրել վերոնշյալ պատվաստանյութի մի մեծ խմբաքանակ:
ՀՀ առողջապահության նախարարությունը մարտի 28-ին տեղեկացրեց, որ «Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի՝ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ»: Այսինքն` սա դեռ նույնիսկ ամբողջը չէ, մոտ 90 000 մարդու համար նախատեսված շուրջ 180 000 դեղաչափ (մեկ դեղաչափի արժեքը 4 ԱՄՆ դոլար է):
Նույնիսկ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կամակատար Կանադայի առողջապահության նախարարությունը զգուշանալով բրիտանա-շվեդական «AstraZeneca» ընկերության և Օքսֆորդի համալսարանի ստեղծած պատվաստանյութով պատվաստումներից հետո մահվան հնարավոր դեպքերից ու դրանց հետ կապված դատական գործընթացներից, մարտի 24-ին թարմացրել է վերոնշյալ պատվաստանյութի ուղեցույցները` թրոմբների առաջացման նախազգուշացումով: Այսինքն` մենք նախազգուշացրել ենք, ներարկումից առաջ լավ մտածեք, ընտրությունը ձերն է: Նախարարությունը բացատրել է, որ նման որոշում է կայացվել եվրոպական կարգավորիչի հետ համապատասխան տվյալների համատեղ վերլուծությունից հետո:
Թարմացնելով «AstraZeneca» և «Covishield» (վերջինը նույնպես արտադրված է «AstraZeneca» ընկերության կողմից) պատվաստանյութերի ցուցումների տեքստը, Կանադայի առողջապահության նախարարությունը դրանցում հավելել է տեղեկատվություն պատվաստվածների արյան մակարդելիության խախտման, նրանց խոշոր անոթներում թրոմբների առաջացման հազվադեպ դեպքերի վերաբերյալ:
Ինչպես արդեն հայտնի է, ավելի վաղ, որպես նախազգուշական միջոց, մի շարք երկրներ կասեցրել էին «AstraZeneca»-ից պատվաստանյութերի օգտագործումը` կապված պատվաստվածների արյան մակարդելիության խախտման և նրանց խոշոր անոթներում թրոմբների առաջացման մասին հաղորդումների հետ: Նման որոշումներ են կայացրել, մասնավորապես, Բուլղարիան, Դանիան, Գերմանիան, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը, Ինդոնեզիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Սլովենիան, Թաիլանդը, Պորտուգալիան, Ռումինիան, Ֆրանսիան, Շվեդիան…
Եվրոպական մի շարք երկրներ կասեցրել կամ արգելել են վերոնշյալ պատվաստանյութով պատվաստումը` պատվաստվածների մոտ թրոմբոզների հայտնաբերումից հետո:
Այնուհանդերձ, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խրախուսել է պատվաստանյութի օգտագործումը` նշելով, որ օգուտները շարունակում են գերակշռել ռիսկերը: Զարմանալի կլիներ, եթե ԱՀԿ-ն այլ դիրքորոշում հանդես բերել… Հայաստանի գիտակից հասարակության մի մասը հիշյալ կազմակերպությանը ճանմաչում էր դեռ մինչև COVID-19-ի ի հայտ գալը:
Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) նույնպես նույն դիրքորոշումն ունի և պնդում է «AstraZeneca»-ի օգտագործումը: EMA- ի հայտարարությունից, իսկ ավելի ճիշտ կլինի ասել` ԱՀԿ-ի և EMA-ի ճնշումներից հետո վերոնշյալ երկրներից մի քանիսը, ներառյալ` Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան և Պորտուգալիան, EMA- ի վերսկսել էին «AstraZeneca»-ի պատվաստումները, բայց…
Չնայած ԱՀԿ-ի և EMA-ի վերոնշյալ դիրքորոշմանը, Կանադան թրոմբների առաջացման վախի պատճառով օրերս արգելել է «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործումը 55-ից ցածր տարիքի մարդկանց պատվաստելու համար: Այս մասին մարտի 29-ին տեղեկացրել է «Associated Press» գործակալությունը: Իմունականխարգելման հարցերով Կանադայի ազգային խորհրդատվական կոմիտեն (NACI) համապատասխան առաջարկություն է ներկայացրել Առողջապահության նախարարությանը:
«Կա նշանակալի անորոշություն՝ «AstraZeneca»-ով մինչև 55 տարեկան անձանց պատվաստումների օգուտի հետ կապված, հաշվի առնելով հնարավոր ռիսկերը»,- հայտարարել է NACI- ի փոխնախագահ Շելլի Դիքսը:
Եվրոպայում և, ընդհանրապես, աշխարհում ստեղծված վերոնշյալ իրավիճակից հետո «AstraZeneca» ընկերությունը դիմելով պարզունակ հնարքի, իր պատվաստանյութին, որի ներկրումը, օգտագործումը մի շարք երկրներ դադարեցրել, կասեցրել են, տվել է նոր անվանում, այն վերանվանել է «Vaxzevria»: Այս մասին հայտնի է դարձել Շվեդիայի բժշկական ապրանքների գործակալության կայքից:
Կարգավորիչը նշել է, որ անվան փոփոխությունը չի նշանակում պատվաստանյութի այլ պարամետրերի փոփոխություն, այսինքն` դրա բաղադրությունը լիովին մնում է նույնը, սակայն վերանվանված պատվաստանյութի պիտակավորումը և փաթեթավորումը կարող են «AstraZeneca»-ից տարբեր լինել:
Այսօր հայտնի դարձավ, որ Գերմանիան նույնպես արգելում է «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի օգտագործումը մինչև 60 տարեկան (ներառյալ) անձանց շրջանում, այնտեղ «AstraZeneca» պատվաստելու են միայն 60-ից բարձր տարիքի քաղաքացիներին:
Գերմանական կարգավորիչը կառավարությանը խորհուրդ է տվել թույլատրել «AstraZeneca» ընկերության պատվաստանյութն օգտագործել միայն 60-ից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում: Այս մասին հայտնել է ZDF հեռուստաալիքը: Նշված որոշումը կայացվել է Գերմանիայի բնակչության մինչև 60 տարեկան տարիքային խմբում թրոմբոզի նոր դեպքերից հետո:
Ինչպես հաղորդել է հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Պաուլ Էրլիխի ինստիտուտին, Գերմանիայում «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստումից հետո արձանագրվել է թրոմբոցի 31 դեպք, որոնցից 9-ի դեպքում այն հանգեցրել է պատվաստվածների մահվան:
Ավելի ուշ, RTL-ի տեղեկացմամբ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ երկրի իշխանությունները որոշել են հետևել «AstraZeneca»-ի օգտագործման գերմանական կարգավորիչի վերոնշյալ առաջարկությանը: Իր ինքնիշխանության փշրանքներից օգտվել փորձող Գերմանիայի վերոնշյալ որոշումը խիստ զայրացրել է Դեղերի եվրոպական գործակալությանը, որը շատ լավ հասկանալով, որ այդ որոշումը կարող են հետևել նաև այլ պետություններ, դարձյալ փորձում է ճնշում գործադրել Գերմանիայի իշխանության վրա, որպեսզի վերջինս այս անգամ էլ վերանայի մինչև 60 տարեկան անձանց «AstraZeneca»-ի պատվաստանյութով չպատվաստելու որոշումը:
Հիմա անդրադառնանք Հայաստանին. «ՀՀ առողջապահության նախարարություն» կոչվածի տեղեկացմամբ , «AstraZeneca» պատվաստանյութը նախատեսված է ոչ միայն 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, այլև ռիսկի այլ խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների… Հավելենք, որ նաև բուժաշխատողների, ուսուցիչների, դասախոսների, դատավորների, հանրային տրանսպորտի վարորդների և այլոց:
Այն, որ ողջ աշխարհում իր բժշկագիտությամբ հայտնի ու մեզանից անհամեմատ զարգացած առողջապահական համակարգ ունեցող Գերմանիան, ինչպես նաև ՀՀ-ից առավել զարգացած Կանադան «AstraZeneca»-ի օգտագործման համար տարիքային սահմանափակում են մտցրել, ոչինչ, ՀՀ առողջապահության պատասխանատուների համար դա 0-ի արժեք ունի:
Անձամբ ես վերոնշյալ վտանգավոր և բավարար արդյունավետություն չունեցող պատվաստանյութով 60-ից ավելի բարձր տարիքի անձանց` մեր ծնողների, տատիկների ու պապիկների պատվաստմանն էլ եմ դեմ, բայց այժմ վերստին անդրադառնամ նախարարության հայտարարությանը, ըստ որի, վերոնշյալ ռիսկային խմբերի պատվաստումը նախատեսված է «կամավորության սկզբունքով, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար»:
Նախարարությունն իր հրապարակած տեղեկատվության վերջում նույնպես հիշեցրել է` «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներն իրականացվում են բացառապես կամավորության սկզբունքով»:
Յա՜… Էս առողջապահության նախարարությունն ինչո՞ւ է այսքան բարիացել… Բացատրենք. փորձում է իրեն ապահովագրել, որպեսզի եթե առաջիկայում «AstraZeneca»-ի ներարկումից մահվան դեպքեր լինեն, դատարանում կարողանա խույս տալ պատասխանատվությունից` հիշեցնելով, որ ինքը ժամանակին հայտարարել է, որ կամավորության սկզբունքով է, և արդարանա նրանով, որ մարդիկ իրենք են ընտրել «AstraZeneca»-ով պատվաստումը, թող չընտրեին, ոչ ոք իրենց չէր ստիպում:
Սակայն պատվաստումից հետո թրոմբի առաջացման պատճառով մահվան դեպքում եթե ոչ այս իշխանության օրոք, ապա իշխանափոխությունից հետո պատասխանատվությունից խուսափել չի հաջողվելու, քանի որ նախարարությունը յուրօրինակ կերպով գովազդելով «AstraZeneca»-ը, հանրությունից թաքցրել է դրանից բխող վտանգները, իսկ արդյունավետության վերաբերյալ վերջին տեղեկությունները (ի դեպ, կասկածելի և վիճահարույց…) ներկայացրել է առանց այլ պատվաստանյութերի արդյունավետության հետ համեմատության, որի դեպքում կերևակվեր «AstraZeneca»-ի ցածր արդյունավետությունը:
Արթուր Հովհաննիսյան