Երիտասարդությունը ոչ միայն հաճույքների մասին է, այլ նաև սխրանքների ու հերոսության․ Բագրատ Սրբազանը՝ երիտասարդների հետ հանդիպմանը

Երիտասարդությունը ոչ միայն հաճույքների մասին է, այլ նաև սխրանքների ու հերոսության։

Հիսուսն ընդամենը 33 տարեկան է, բայց հավիտենական հերոս, օրինակ ու ուղղություն է։

Մեր հերոսության ընկալումը ռազմի դաշտում է, հայրենիք, պետություն, ժողովուրդ պաշտպանելու դաշտում է։ Դա բարձրագույն աստիճանն է։ Պետությունն այդպես պետք է կարողանա սնվել, այդ բարձրագույն զոհաբերությունից ու հերոսությունից։

Բայց հերոսություն է նաև պարզ պայմաններում ունենալ այն սխրանքը, որ դու կոչված ես փոփոխություն բերելու, քո միջոցով, քո անձով, քո նկարագրով և քո գործերով։

Բագրատ Սրբազանը՝ երիտասարդների հետ հանդիպմանը