Ռուս չորս բուժաշխատողներ կորոնավիրուսով վարակվել են՝ պատվաստվելուց հետո

Ռուս բուժաշխատողը COVID-19-ով է վարակվել «Спутник V» պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում: Այս մասին ասել է Կոմերովոյի շրջանի առողջապահության փոխնախարար Ելենա Զելենինան: Հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեզ մոտ արձանագրվել է նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ երկբաղադրիչ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց հետո բուժաշխատողի վարակման մեկ դեպք: Բայց հիվանդությունը գրանցվել է պատվաստումից հետո 5-6-րդ օրը, ասել, որ դա ուղղակիորեն կապված է պատվաստումների հետ՝ հաշվի առնելով ինկուբացիոն շրջանը, հնարավոր չի թվում, քանի որ դա կարող է պարզապես պատահականություն լինել»,-ասել է փոխնախարարը:

Նախօրեին Ռուսաստանում վարակվել էին ևս երեք բուժաշխատողներ, որոնք միևնույն պատվաստանյութն էին ընդունել: