Ես չեմ կարող «հանգիստ նստել տեղս» ու նայել, թե ոնց են երկիրս հանձնում թուրքին

Սիրելի լրագրողներ, ընկերներ, գործընկերներ, նոյեմբերի10-ով ես դադարեցրել եմ «Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի իմ գործունեությունը:

Իմ մասնագիտական գործունեությունն այս պահին չի համատեղվում իմ խղճի, մտքի, գաղափարական դավանանքի հետ: Ես չեմ կարող «հանգիստ նստել տեղս» ու նայել, թե ոնց են երկիրս հանձնում թուրքին, ես մնում եմ հավատարիմ Անդրանիկ Օզանյանի կողքին կռված իմ նախնու հայկական գենին ու արյանը: Ես ընտրում եմ հայրենիքը, իմ տղան, ում անունն Արամ Մանուկյանի պատվին է դրված, չի՛ ապրելու թուրքի տակ:

Հայփոստի թիմում աշխատում են հրաշալի մարդիկ, գործի նվիրյալներ, ես շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին հետաքրքիր, բեղմնավոր ու հիմնարկի ապագայի համար սրտացավ աշխատանքի համար:

«Հայփոստ»-ի հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Նանա Գնդոյանի ֆեյսբուքյան էջից