ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության Երևանի և Գյումրու բաժիններ, ինչպես նաև ՁՊՎ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահին մեկնել են Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

Պաշտպանի աշխատակազմի մեկ այլ խումբ մեկնել է Ոստիկանության Երևանի վարչության ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ)՝ ավելի վաղ հավաքների ժամանակ ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է նաև տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում:

Մարդու իրավունքների պաշտպան