Վարձկանների և ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա. Նիկոլ Փաշինյան

Արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն և նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները և դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք:

Վարձկանների և ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև միջազգային անվտանգությանը և այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա:

Նիկոլ Փաշինյան https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2799627953690915