Տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ՝ գիշերային տեսանելիության սարքերով․ՊԲ

Պաշտպանության բանակը հայտնել է, որ նորօրյա մեր հերոսամարտի բնութագրական դրվագներից մեկը կերտվել է հյուսիսային սահմանագոտում:

Խմբերի կազմով գրավելով կարևոր բարձունքներից մեկը՝ տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ, որի մեջ եղել են մեծ քանակությամբ գիշերային տեսանելիության սարքեր:

Ավագ ենթասպա Հովիկ Արմենի Հայրապետյանը, անձամբ վարելով հակառակորդից առգրաված զրահափոխադրիչը, հասցրել ու հանձնել է զորամասի հրամանատարությանը:

Տանկերից մեկը խոցել են Ա. Սևումյանը և Ս. Սահակյանը, իսկ մյուսը խոցել են Ս. Սարգսյանը և Հ. Հայրապետյանը:

Փառք ՊԲ-ի քաջարի մարտիկներին, հերոս կամավորականներին ու պահեստազորայիններին: Նրանք են այսօր մարմնավորում մաքառող հայի հավաքական կերպարը և նրանք են ամեն օր մեզ մոտեցնում մեր ազգային նպատակների իրագործմանը: