Թուրքիայի կողմից աջակցվող զինված խմբավորման երկրորդ առաջնորդն է սպանվել Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սպանվել է Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական զինված ընդդիմադիր խմբավորումներից մեկի առաջնորդ Հուսեյն Աբոն։ Հայտնում է NORTH PRESS AGENCY-ին։

Աղբյուրը փոխանցում է, որ Աբոն «Համզաթ» խմբավորման երկրորդ ղեկավարն է, որը մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում սպանվեց Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերում: Ըստ աղբյուրի, Աբոն առաջին առաջնորդներից մեկն է, ով մասնակցել է վարձկանների մոբիլիզացմանը`Ադրբեջանում կռվելու համար` Թուրքիայի միջնորդությամբ:

Նշվում է, որ մի քանի օր առաջ չորս այլ զինյալների հետ Լեռնային Ղարաբաղում մղվող մարտերի ընթացքում սպանվել էր նաև Համզա խմբավորման կենտրոնական ուժերի գլխավոր հրամանատար Ադել Շահիրը։