ԱԻՆ փրկարար-կամավորականների գումարտակը մեկնել է առաջնագիծ

Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Մեր փրկարարները առաջնագիծ մեկնելուց առաջ ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և անձամբ իմ անմիջական և ամենօրյա հսկողության ներքո անցել են համապատասխան վերապատրաստում:

Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով, և սա հրաման է…

Խիղճ և խաղաղություն բոլորիս…»,- գրել է նախարարը: