Ուժերը միավորելու հետ կապված միայն կոչեր չպետք է հնչեն, այլ պետք է կոնկրետ գործողություններ լինեն (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը չփոխելու դատարանի որոշմանը՝ նշեց. «Այս ժամանակահատվածում, երբ շփման գծում լարված է, Արցախի Հանրապետության ողջ տարածքով ռմբակոծություններ են տեղի ունենում, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտում, և բազմաթիվ անգամ առիթ ենք ունենում խոսելու, որ պետք է համախմբվենք, միահամուռ ուժերով պայքարենք բաղձալի հաղթանակը րոպե առաջ մոտեցնելու համար, ուժերը միավորելու հետ կապված միայն կոչեր չպետք է հնչեն, այլ պետք է կոնկրետ գործողություններ լինեն։ Իսկ այդ գործողությունների դրսևորումներից մեկը և այս ժամանակահատվածի համար լավագույնը պետք է լիներ այն, որ ներքաղաքական դաշտում համախմբվածության քայլեր են փոխվել և Գագիկ Ծառուկյանը, ազատության մեջ լինելով հանդերձ, իր անձնական կապերը, պոտենցիալն ավելի կազմակերպված ձևով կմղեր, որպեսզի ունենայինք մեծ հաջողություններ։ Ցավոք երեկ տեսանք, որ բողոքարկման գործընթացը ձախողվեց, փաստաբաններն իրավական գնահատականներն ու վերլուծություններն արել են, որովհետև նման նախադեպ չի եղել, սրա մասին ուզում եմ շեշտել և դրսևորումները, մոտեցումները քաղաքական են, որի մասին մեկ անգամ չէ, որ առիթ ունենում ենք խոսելու»։

Վահե էնֆիաջյանը անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանը և Թուրքիան ինչու դիմեցին վարձկանների օգնությանը՝ նշեց, որ որ Ադրբեջանի պետական ինստիտուցիոնալ գործառույթները հարաբերական վիճակում են գտնվում, քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական որոշումները կայացվում են Էրդողանի կողմից: Նա ընդգծեց, որ հստակ փաստեր կան, որ վարձկանների ներգրավվածություն եղել է Սիրիայից, Լիբիայից, հետագայում միջազգային հարթակներում այս խնդիրների մասին խոսելու և բարձրաձայնելու են:

Մանրամասները՝ տեսանյութում