Տրանսպորտը աշխատում է ամսի 18-ից, իսկ դիմակները պարտադիր են 25-ից՝ իմմա՜ստը

Սենց անհեթեթ որոշումներ միայն մեր երկրում է հնարավոր:

Նախ, եթե պարտադիր է, ինչի՞ է վաճառվում, բարի եղեք անվճար ապահովեք, պատկերացնո՞ւմ եք՝ քաղաքը ռմբակոծելու ժամանակ ապաստարանները լինեն վճարովի:

Սա կարող ա էն նախկին մի ռեժիմ կար, էն կրակմարիչներ էր պարտադրում, դրա նման մի բան լինի:

Երկրորդը էն տեղաշարժի աբսուրդ թերթիկների համար մարդկանց տուգանեցիք, հիմա էլ դիմակ չկրելու համար 100.000 դրամ, էդպես լավ չի, միանգամից մի միլիոն դարձրեք: Կոպեկներ աշխատող մարդը կարո՞ղ է նման տուգանք մուծել՝ իհարկե ոչ:

Հացի փող չունեցող մարդը կարո՞ղ է իրեն թույլ տալ օրը 5 դիմակ գնել, մտածո՞ւմ եք՝ ինչ եք անում, եթե նույն դիմակը օրը տասը անգամ կրես, դա ավելի վատ բան է:

Իսկ էդ քանակի դիմակ շատերը չեն կարող գնել:

Մի խոսքով, մի հատ նորմալ որոշում կայացրեք և էդ բեռը ձեր ուսերից հանեք, դուք ձախողել եք, համակերպվեք և հեռացեք:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Տրանսպորտը աշխատում է ամսի 18-ից իսկ դիմակները պարտադիր են 25-ից իմմաստը՜Սենց անհեթեթ որոշումներ միայն մեր երկրում է…

Опубликовано Վահան Բաբայան Четверг, 14 мая 2020 г.