Պետք է ձևավորենք կարգապահ հասարակություն և ոչ թե իրարամերժ հայտարարություններով կերակրենք հասարակությանը

Նիկոլն այդ քայլին գնում է Սահմանադրության ձախողված հանրաքվեն ձգձգելու և այլ ուղիներով Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու համար, հերթական կեղծ սրտացավությունը:

«Արտակարգ դրությունը պետք է, որ, Աստված չանի, այս փուլում կոնկրետ բնակավայր պետք լինի փակել, կարողանանք փակել, որովհետև առանց արտակարգ դրության՝ չենք կարող փակել: Հանուն ձեր ու ձեր ծնողների անվտանգության ենք գնում այս քայլին: Երեխաների հետ կապված, փառք Աստծո, խնդիր չկա, միջին տարիքի հետ կապված խնդիր չկա, խոցելի խմբում են մեծահասակները, մեր ծնողները, եթե մի բան լինի, հետո սրտներիս դարդ է լինելու»: Նիկոլ Փ.

Իմ և շատերի կարծիքով, Նիկոլն այդ քայլին գնում է Սահմանադրության ձախողված հանրաքվեն ձգձգելու և այլ ուղիներով Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու համար, այլապես կկիրառեր Սահմանադրությամբ և օրենքով սահմանված սահմանափակումներ:

Այսպես՝ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով յուրաքանչյուր ոք կարող է անձնական ազատությունից զրկվել`առանց արտակարգ դրություն հայտարարելու: Բացի այդ Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքը կարգավորում է պետության կողմից նախատեսվող այն երաշխիքները, որոնք բացառում են մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությունը և բարենպաստ պայմաններ ապահովում նրա և ապագա սերունդների կենսունակության համար, իսկ նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր իրավասության շրջանակներում`սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության բնակեցման և տնտեսական գործունեության վարման ապահովմանն ուղղված վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների տարածումը կանխելու և վերացնելու հատուկ պայմանները և ռեժիմը` կրկին առանց արտակարգ դրություն հայտարարելու:

Այսօր բնակչությունը չի պահպանում անհրաժեշտ կանոնները, իսկ իշխանության որոշ ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք իբր բերում են կյանքի հեշտացման, հետո կբերեն ավելի բարդ արդյունքների: Դրա համար պետք է ձևավորենք կարգապահ հասարակություն և ոչ թե իրարամերժ հայտարարություններով կերակրենք հասարակությանը:

Հ.Գ. Ժողջանի սիրտը կտոր-կտոր է լինում այսօրինակ աննախադեպ սրտացավությունից:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Նիկոլն այդ քայլին գնում է Սահմանադրության ձախողված հանրաքվեն ձգձգելու և այլ ուղիներով Սահմանադրության 213-րդ հոդվածում…

Опубликовано Artur R Tovmasyan Среда, 13 мая 2020 г.