Ուկրաինայի նախագահը երկարաձգել է ռուսական սոցցանցերի արգելքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկարաձգել է ռուսական «Վկոնտակտե» և «Օդնոկլասնիկի» սոցցանցերի արգելքը:

Այս մասին հայտնում է  «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովը ապրիլի 10-ին առաջարկել էր ռուսական սոցցանցերի արգելքը ևս երեք տարով երկարաձգել:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 15-ին Ուկրաինայի 5-րդ նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանով գործողության մեջ էր դրել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը Ուկրաինայում մի շարք ռուսական ընկերությունների գործունեության արգելքի մասին: Արգելքը, մասնավորապես, տարածվում էր «Օդնոկլասնիկի», «Վկոնտակտե» և «Յանդեքս» ռեսուրսների վրա: