Իտալիան պատրաստվում է աստիճանաբար «վերաբացել» երկիրը

Իտալիան կորոնավիրուսի վարակման տեմպերի թուլացման համապատկերին դիտարկում է սահմանված սահմանափակումների թուլացման և արգելքների մասնակի չեղարկման հավանականությունը, գրում է The Guardian-ը:

Հայտնի է, որ նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թվով աշխարհում առաջատար Իտալիայում ներկայում վարակակիրների թիվը համավարակի բռնկումից ի վեր առաջին անգամ էականորեն նվազել է: Վերջին տվյալներով երկրում կա 107 709 ախտահարված, վիրուսը խլել է 24 648 մարդու կյանք:

Երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ կառավարությունը մինչև շաբաթվա վերջ կներկայացնի երկրի աստիճանական «վերաբացման» ծրագիրը: Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին կարանտինն առնվազն մինչև մայիս երկարաձգելու որոշման մասին: