Հարություն Մարությանը վտանգում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հեղինակությունը (տեսանյութ)

Օրերս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն  Հայկ Դեմոյանը հանդես եկավ մի հոդվածով, այն  վերնագրված էր․ «ԱՅՈ´, Ե´Վ ՀԻՇԵԼՈՒ ԵՆՔ, Ե´Վ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՆՔ»:  Հոդվածում Հայկ Դեմոյանը անդրադառնում է  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայիս տնօրեն Հարություն Մարությանի գործունեությանը, այն համարում անթույլատրելի գործելաոճ, նշելով, որ նա վտանգում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հեղինակությունը: Միաժամանակ հոդվածում կա այն մտահոգությունը, թե Հայոց ցեղասպանության թեմայում  նոր շեշտադրումներ ու նոր  փոփոխություններ են ի հայտ եկել, ավելին, Դեմոյանն ակնարկում է, որ դրանք թուրքական կողմի հետ համագործակցության ու դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետևանք են:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում