Կարևորագույն որոշումները պետք է ժողովուրդը կայացնի (տեսանյութ)

ԱԺ Իմ «քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը դժվարացավ պատասխանել՝ ՀՀ իշխանությունները կհետևե՞ն ԵԽԽՎ զեկուցողների կողմից երեկ իրենց արված կոչին՝ Սահմանադրական փոփոխություններ նախատեսող նախագծերի շուրջ հնարավորինս շուտ ստանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։ Նա ասաց, որ հարցը ԱԺ նախագահի որոշման տիրույթում է, քանի որ նախագիծն արդեն ընդունվել է։

Պատգամավորը համակարծիք չէ այն տեսակետներին, թե հանրաքվեի միջոցով իշխանությունը պատասխանատվությունը թողնում է ժողովրդի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում