Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ԱԺ-ում խայտառակություն է ցանկացած քաղաքակիրթ երկրի համար

Հոգեպես անհավասարակշիռ, շիզոիդ պահվածքով ղեկավար ունենալն իսկապես աղետ է:

Այդ մարդը այդպես էլ չդարձավ պետական գործիչ, քանզի ինչքան էլ «եփվեն նրա ականջները» թանկարժեք կորտեժներում, առաջատար ջազ-կլուբերում, բազմամիլիոնանոց կառավարական դղյակներում և էլիտար չարտերներում, նրանք անհույս հում են:

«Շնաբարո դուրսպրծուկների վնգստոց», «հակապետական ուժեր», «ժողովրդի լավատեսությունը ծծող»՝ սա պետական բարձրագույն մակարդակով ատելության խոսքի հերթական արտաթորանքն էր, որին կրկին հետևեց թշնամության, անհանդուրժողականության համակարգված ֆեյքային արշավը սոցիալական ցանցերում:

Հասկանում եմ, որ դա Նիկոլի կողմից սադրանք էր՝ հրահրելու փոխադարձ վիրավորանքների կեղտաջրային ժայթքում և դրանով փորձել ստվերելու սահմանդրության բռնաբարման աղաղակող փաստը:

Հարց է առաջանում. կրկին իջնե՞լ քաղաքականության մեջ շնանալու բոլոր էտապներով անցած փնթիների մակարդակին, թե՞ մնալ սեփական բարձունքին, մինչև «ջրհեղեղը» երկրի երեսից մաքրի-տանի այս ընթացքում ծիլ տված անբարոյականության և պղծության ջունգլիները:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ԱԺ-ում խայտառակություն է ցանկացած քաղաքակիրթ երկրի համար:Հոգեպես անհավասարակշիռ, շիզոիդ…

Опубликовано Armen Ashotyan Пятница, 7 февраля 2020 г.