Թուրքիան պատրաստ է արձագանքել սպառնալիքներին. Ֆիդանը՝ Իսրայելի հետ հնարավոր ռազմական բախման մասին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և պատրաստ է արձագանքել հնարավոր սպառնալիքներին։

Խոսելով Իսրայել-Իրան հակամարտության և տարածաշրջանային լարվածության մասին՝ Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան չի վախենում ճնշումներից։

«Մենք մահից չենք վախենում, և մեզ ոչինչ չի կարող վախեցնել», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Միևնույն ժամանակ Ֆիդանն ավելի վաղ նշել էր, որ Անկարան չի ձգտում ռազմական բախման մեջ մտնել Իսրայելի կամ որևէ այլ պետության հետ և առաջնահերթ է համարում տարածաշրջանային լարվածության նվազեցումն ու դիվանագիտական ճանապարհով խնդիրների կարգավորումը։