Քուշները Պուտինին անվանել է «քաղաքականության գրոսմայստեր»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացն ու փեսան՝ Ժերարդ Քուշները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր ու պատմական անհատականություն։ Այդ մասին նա հայտարարել է գերմանական Axel Springer միդիակոնցեռնի ղեկավար Մատիաս Դեպֆների հեղինակային փոդքասթի ժամանակ։

«Մարդկանց կարող է դուր գալ կամ դուր չգալ նրա արածները, բայց նա միանշանակ քաղաքականության գրոսմայստեր է։ Նա պատմական անհատականություն է։ Նա միշտ շատ լավ, շատ լավ պատրաստված է։ Նա շատ ուշադիր է։ Երբ մենք զրուցում ենք, նա շատ նշումներ է անում»,-հայտարարել է Քուշները։

Քուշներն ու ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Մոսկվայում վերջին անգամ եղել են նոյեմբերի 12-ին՝ Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև կայացած եռակողմ բանակցություններից անմիջապես հետո։ Այցի ընթացքում Պուտինը նրանց ցույց է տվել արխիվային մի փաստաթուղթ, որում մանրամասն նկարագրվում է Հոլոքոստի ժամանակ Քուշների պապի մասնակցությունը պարտիզանական դիմադրությանը։ Ինչպես հաղորդում է RBC-ն, Քուշներն այդ փաստաթղթերը մեկնաբանել է որպես «նուրբ ակնարկ»՝ հիշեցնելու համար, որ «նացիստների դեմ պայքարում Ռուսաստանը եղել է Ամերիկայի դաշնակիցը»։