Կառավարությունը հավանություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի ստորագրման որոշմանը
Ընկերությունը հիմնադրվելու է ՀՀ օրենսդրության համապատասխան՝ որպես փակ բաժնետիրական ընկերություն»,-կառավարության նիստում ներկայացնելով «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին հավանություն տալու և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին լիազորություն վերապահելու մասին որոշումը ներկայացնելիս ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։
Նա նշեց, որ ըներության խորհուրդը բաղկացած է 5 անդամից, որից 2-ին ՀՀ-ն է առաջադրելու, 3-ին՝ ԱՄՆ-ը։
Ղալեչյանը հայտնեց, որ համաձայնագրով առանձնացվելու է հարցերի 16 խումբ, որոնց վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել առանց երկու կողմերի համաձայնության, որոնց թվում են քաղաքաքական նշանակություն ունեցող որոշումները, ընկերության սեփականության կառուցվածքին և ծրագրերին երրորդ կողմի ներգրավումը, ներդրողների ընտրությունը և կոնցենսիոն ներդրումների պայմանների սահմանումը, ընկերության տնտեսական և ֆինանսական գործունեության առանցքային որոշումները, գործադիր մարմնի ընտրությունը և գնումների գործընթացը։
«Ձևավորում է կառավարման այնպիսի մոդել, որը մի կողմից կարևորում է ամերիկյան կողմի դերակատարությունը ծրագրի զարգացման, ներդրումների ներգրավման և ընկերության կառավարման գործում, մյուս կողմից՝ ՀՀ-ի մասնակցությունը ռազմավարական նշանակություն ունեցող որոշումների կայացմանը և երաշխավորում է մեր պետական և տնտեսական շահերի պաշտպանության իրավական մեխանիզմները»,- հայտարարեց ՏԿԵ նախարարաի տեղակալը։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե ԹՐԻՓՓ-ը ՀՀ տնտեսության մեջ վերջին տարիների ամենամեծ ներդրումն է։

