Ովքեր են Փաշինյանի հետ Իրան մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Փաշինյանն այսօր կմասնակցի Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:
Փաշինյանի հետ Իրան են մեկնել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը։

