Ի գիտություն ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների

ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդգար Ղազարյանի, Սյուզաննա Ավետիսյանի և Քրիստինե Վարդանյանի նախաձեռնությամբ 2026 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11։00-ին իրավունքի ուժով պետք է տեղի ունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված է ՀՀ ԱԺ պատգամավորների, ՀՀ կառավարության անդամների և գործադիր իշխանության այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև Հանրապետության նախագահի արտասահմանյան գործուղումների հարցերի քննարկումը։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստերն ավանդաբար անցկացվում են 414 սենյակում։ 

ԱԺ պատգամավորներ՝ Էդգար Ղազարյան, Սյուզաննա Ավետիսյան, Քրիստինե Վարդանյան