Ինչո՞ւ են իրավապահները ներխուժել Իշխան Սաղաթելյանի տուն

Իրավապահները ներխուժել են ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի տուն։ Սաղաթելյանի բնակարանի խուզարկությունն ավարտվել է, այժմ փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Սերգեյ Հարությունյանը։

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը ասել է․»Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա մի քիչ ծիծաղելի հոդվածներով է՝ ԴԱՀԿ պահանջները չկատարելու, ինչ-որ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ էին իրականացվում։ Ամբողջ շենքը շրջափակել էին, մեծ քննչական խումբ էր։ Ծիծաղելի էր այս ամեն ինչը»։ 

Նրա փոխանցմամբ՝ առգրավել են տան զարդերը և որոշակի կանխիկ գումար։
«Սա վերջին 7 տարիների ընթացքում իրականացվող հետապնդումների հերթական դրսևորումն է, հերթական ապօրինի գործընթացը»,- նշել է Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ ԴԱՀԿ-ին ներքաշել են այս գործընթացի մեջ, և կառույցը, ըստ իրեն, ապօրինի պահանջներ է ներկայացրել։
«Իմ տարրական իրավունքները պաշտպանելու համար դիմել եմ Վարչական դատարան»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ դատախազությունն օրերս է վարույթ նախաձեռնել։