Փամբակի զորամասում զինծառայող է վիրավորվել․ ՊՆ խոսնակ

Փամբակի ուսումնական զորամասում ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակը նշեց, որ զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

«Առողջության և զինծառայողի այլ անձնական տվյալներ չենք կարող հաղորդել, քանի որ համապատասխան օրենքները (անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի մասին) թույլ չեն տալիս»,- նշեց նա։