Փաշինյանը Մոսկվա այցի ընթացքում կորոշի՝ մասնակցե՞լ ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին, թե՞ ոչ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցի ընթացքում կորոշի՝ կմասնակցե՞լ ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, թե՞ ոչ։ Այս մասին «Վեստի» լրատվական գործակալությանը տված մեկնաբանության ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կարծում եմ՝ երբ նա գտնվի Մոսկվայում, հենց այդ ժամանակ էլ կհայտնի՝ մասնակցելո՞ւ է ոչ պաշտոնական գագաթնաժողովին, թե՞ ոչ: Այդ մասին առայժմ տեղեկություն չկա»։

