Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքներով ստեղծվել է չորս աշխատանքային խումբ

Շվեյցարիայի Բյուրգենշտոկում անցկացված քառակողմ խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցվել է չորս աշխատանքային խմբի ստեղծումը։ Այս մասին Press TV հեռուստաալիքին հայտնել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա տեղեկատվությամբ՝ ձևավորվել են խմբեր պատժամիջոցների չեղարկման, միջուկային կարգավորման, վերականգնման և տնտեսական զարգացման, ինչպես նաև մոնիտորինգի հարցերով։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Բյուրգենշտոկում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ՝ փոխըմբռնման հուշագրի իրականացման շուրջ։