Ոչինչ նոր չէ․ 1915-ին ցեղասպանությունից փրկված հայրենակիցներին արհամարհանքով ԳԱՂԹԱԿԱՆ ասողներ քիչ չեն եղել…
Ոչինչ նոր չէ։
1915-ին ցեղասպանությունից մի կերպ փրկված, տուն ու եկեղեցի, գերեզման ու երկիր կորցրած ու Արևելյան Հայաստանում հաստատված հայրենակիցներին արհամարհանքով ու հեգնանքով ԳԱՂԹԱԿԱՆ ասողներ քիչ չեն եղել…
Էդ պիղծ ու գարշելի արյունը գեհենում բանտված չարքի նման 100 տարին մեկ դուրս է պրծնում էս ժողովրդի մեջ` լպիրշ ու լիրբ բղավոցով ու հոխորտանքով, ապականելով ամեն ինչ, ամեն բան ու ամենքին ում հանդիպում է իր ճամփին, սեփական ատելությամբ սնվում ու էլ ավելի լրբանում…
Նորմալ ցանկացած ժողովրդի մեջ նման պահվածքով ընտրարշավն ինքնասպանություն կլիներ, մեզ մոտ` չգիտեմ…
Ուզում եմ հավատալ, որ էս աստիճանի կեղտոտ, անկյալ ու անբարոյական պահվածքին, որ միայն ու միայն թուլության և իշխանության կորստի դեպքում սարսափելի պատժի անխուսափելիության գիտակցումից է, ժողովուրդի մեծամասնությունն ադեկվատ պատասխան կտա իր ընտրությամբ։
Ժողովուրդը…
Ժողովո՜ւրդը…
Աստված ամրացնի արցախցի հայերին, վանեցի հայերին, նախիջևանցի հայերին, մշեցի հայերին, կարսեցի հայերին, ո՜ր մեկին ու ո՜ր մեկին ասեմ…
Լոռեցիներին, տավուշցիներին շիրակցիներին, սյունեցինեին, արմավիրցիներին, արագածոտնեցիներին, կոտայքցիներին, վայոց ձորցիներին, արարատցիներին ու երևանցիներին էլ սթափություն, խելք, արիություն ու համառություն տա, որ էս մի գերեզմանատեղ մնացած երկրում մեր մայրերի կողքին հուղարկավորվելու պատվին ու երջանկությանն արժանանանք` երբ մեր ժամը գա…
Առանց նվազագույն պաթոսի, ուղիղ իմաստով ևս մեկ անգամ կանգնել ենք ամենաիսկական Սարդարապատի առաջ,
հետևում նորից Մայր Աթոռն է, որը կամ պիտի պահենք ու մնանք, կամ պիտի հանձնենք թուրքի դրածոյին ու վերանանք։
Ժողովո՜ւրդ…
Ա՜զգ…
չպարզվի, որ այս հավաքականությունը բնութագրելու համար այս ածականներն օգտագործելն էր գրոտեսկի աստիճան պաթոսային…

