Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկյան վերջին հարձակումներն ամերիկյան Apache ուղղաթիռի խոցման պատասխանն են և այդ երկրի դեմ նոր խոշոր գործողության սկիզբ չեն։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության կարելի է հասնել։ Այս մասին Թրամփն ասել է ABC News-ի հետ զրույցում։
«Սա անցյալ գիշեր մեր ուղղաթիռի դեմ նրանց գործողությունների պատասխանն է, և ես կարծում եմ, որ պատասխանը պետք է լինի շատ ուժգին, շատ հուժկու, և սա հենց դա է», – ասել է Թրամփը ABC News-ի լրագրող Ջոնաթան Կառլի հետ զրույցում։
Լրագրողը հավելել է, որ Թրամփը նաև խոսել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի մասին։ Չնայած Իրանին հարվածներ հասցնելու հրաման տալուն, ԱՄՆ նախագահն, ըստ լրագրողի, հավատացած է, որ կարող է իրանցիների հետ համաձայնագիր կնքել։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր Իրանին հարվածներ հասցնելու մասին՝ Հորմուզի նեղուցում ամերիկյան Apache ուղղաթիռի խոցմանն ի պատասխան։ Իրանն էլ պատասխան հարվածներ է իրականացրել տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։

