Պուտին-Փաշինյան հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռ չկա. Պեսկով

Պուտին-Փաշինյան հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռ չկա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը` պատասխանելով լրագրողների հարցին, թե շփումներ նախատեսվո՞ւմ են երկու երկրների ղեկավարների միջև:

«Համապատասխան որոշումները կկայացվեն՝ պայմանավորված ընտրական գործընթացների ավարտով։ Գիտեք, որ հունիսի 14-ին ընտրությունների արդյունքների մասին հայտարարություն է սպասվում։ Դուք գիտեք, որ այնտեղ ընտրությունների շատ մասնակիցներ պատրաստվում են բողոքարկել, վերահաշվարկ կլինի և այլն, ասինքն՝ բավականին բարդ և երկար», – հավելել է Պեսկովը։