2025 թ-ի պետական բյուջեով Պետական վերահսկողական ծառայութան ճշտված պլանը կազմել է 999.6 մլն դրամ, ծախսերը կազմել են 994.6 մլն դրամ
2025 թ-ի պետական բյուջեով Պետական վերահսկողական ծառայութան ճշտված պլանը կազմել է 999.6 մլն դրամ, ծախսերը կազմել են 994.6 մլն դրամ, ապահովելով 99.5 տոկոս կատարողական։ Այս մասին ԱԺ-ում հայտնել է Պետական վերահսկողական ծառայութան պետի պարտականությունները կատարող Ռոբերտ Բազիկյանը։
Նա ընդգծել է, որ ծախսերը կատարվել են 2 միջոցառումների գծով։ «Առաջինը վարչապետի սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովման միջոցառումն է, որի գծով ծառայության 2025 թ-ի բյուջեով ճշտված պլանը կազմել է 980.2 մլն դրամ, ծախսը կազմել է 975.8 մլն դրամ՝ ապահովելով 99.5 տոկոս կատարողական։
Երկրորդ միջացառումը ՊՊԾ տեխնիակական հագեցվածության բարելավումն է, որին հատկացվել է 19.4 դրամ, ծախսը կազմել է 18.7 մլն դրամ»։

