Մի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոիզմը. Ստեփան Դանիելյան
Մանդատները վերցնելու ու չվերցնելու ճիշտ կամ սխալ լինելը պայմանավորված է ցանկացած տարբերակի դեպքում հաջորդ քայլերով։
Եթե այդ քայլերի գիտակցումը կա ու դրանց պատրաստ լինելում վստահ են,, ապա ցանկացած տարբերակը կարող է արդարացված լինել, եւ` հակառակը։
Եւ եւս երեք կարևոր գործոն.
- ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի,
- հանրությունը պետք է տեղեկացված լինի որոշումների կայացման ընթացակարգին ու արդյունքներին, որովհետև առանց լայն հանրության վստահության ու աջակցության ընդդիմությունը 0 կոպեկ արժի։
- Մի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոցենտրիզմը, դատարկ, ոչ հիմնավոր մեծամտությունն ու ինքնավստահությունը, որոնք, ինչպես կյանքը ցույց տվեց, սին են։

