Առաջին անգամ ՀՀ-ից հայրենական արտադրության զենք է արտահանվել․ ԲՏԱ նախարար
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ հայկական 3 ընկերություն 2 տարբեր երկիր զենք է արտահանել մայիս ամսվա ընթացքում։
«Հայկական ընկերություններն առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական արտադրանքը կարողացել են հասցնել օգտագործման երկրներ։
Վերջին տարիներին այս ամենը եղել է ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը»,- ասել է նախարարը։

