Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր հարաբերությունները մեզ համար շատ արժեքավոր են. Բոճորիշվիլի
Մեր հարևանների հետ հարաբերությունները մեզ համար գերակա են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։
«Վրաստանը ռազմավարական գործընկերություն ունի երեք հարևանների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։ Երեք երկրների հետ հարաբերություններն էլ մեզ համար շատ արժեքավոր են։
Հիշում եք, որ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Թբիլիսին էր այն վայրը, որտեղ տեղի ունեցավ արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին հանդիպումը, երբ խոսքը վերաբերում էր Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև հանդիպմանը։ Դա շատ հետաքրքիր հանդիպում էր։ Վստահ եմ, որ այս ձևաչափով, և ոչ միայն այս ձևաչափով, մեր հարաբերությունները կշարունակվեն, կզարգանան, և մենք պատրաստ ենք դրան»,- ասել է նա։

