Թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է
Քիչ առաջ Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Երևանի ավտոբուս ՓԲ ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի փոխանցմամբ, տեղում հավաքված քաղաքացիների եւ ուղևորների արագ արձագանքման շնորհիվ վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը եւ այս պահին գտնվում է հետազոտության փուլում։
Ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

