Միշտ հիշեք էս դիպվածը, որ մի օր էլ դուք հուսախաբ չլինեք հաթեքցի տղամարդու նման

Ուզում եմ անդրադառնալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իւր տիկնոջ այցին Գորիս քաղաք, որի շրջանակում նաեւ «Կրթվելը նորաձև է» հանդիպում տեղի ունեցավ Գորիսի թատրոնի շենքում։

Մանրամասներին չեմ տիրապետում, բայց վստահ եմ, որ շատ գեղեցիկ, տրամաբանված, մինչեւ իսկ հուզիչ խոսքեր հնչած կլինեն այնտեղ։

Այնպիսի հուզիչ խոսք, ինչպես կցված նկարում գրվածն է, որտեղ վարչապետը 2019-ին Արցախի Հաթերք գյուղի մարդուն ասում էր,֊ «Ցավդ տանեմ եղբայր, ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել»։

Ո՞վ կիմանար, որ դրանից ընդամենը 5 տարի հետո նույն անձը պիտի հայտարարեր, որ ինքը 2018թ․-ին դեռ պիտի Արցախը ճանաչեր Ադրբեջանի կազմում։

Նիկոլը բազմափորձ լրագրող է և նա շատ լավ է տիրապետում մարդկանց սրտի լարերի վրա խաղալու արվեստին։

Էնպես որ նրանով ամեն անգամ հիանալուց հետո միշտ հիշեք էս դիպվածը, որ մի օր էլ դուք հուսախաբ չլինեք հաթեքցի տղամարդու նման։

Արթուր Խոջաբաղյանի ֆեյսբուքյան գրառումը