Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում. Սարգիս Խանդանյան
Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«ՀԱՊԿ-ն է, որ Հայաստանի նկատմամբ ձեռքերը լվացել ու դուրս է եկել Հայաստանից»,- նշեց Խանդանյանը։
Նրա խոսքով «ՀԱՊԿ-ն անգործություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, և Ռուսաստանին, որպես ռազմավարական դաշնակցի, հարցադրումներ կան, իսկ պատասխանները Հայաստանը չի ստանում տևական ժամանակ»։
Հարցին, թե անվտանգային համակարգը փոխելու տարբերակ քննարկվո՞ւմ է, Խանդանյանը պատասխանեց. «Հայաստանի զինված ուժերի և ընդհանրապես անվտանգային համակարգի բարեփոխումները պետք է շարունակվեն: Այս առումով մենք պետք է բաց լինենք համագործակցել բոլոր այն երկրների հետ, որոնք կունենան այդպիսի հետաքրքրություններ»:

